Այլ
Գերլուսնի ամբողջական խավարում է սպասվում. «արյունոտ Լուսին» երևույթը
Լույս հունվարի 21-ի գիշերը տեղի կունենա արտասովոր բնական երևույթ՝ գերլուսնի ամբողջական խավարում, գրում է The Guardian-ը, տեղեկանում ենք tert.am-ից: Պարբերականը մանրամասնում է, որ Լուսինը 62 րոպե…
Լույս հունվարի 21-ի գիշերը տեղի կունենա արտասովոր բնական երևույթ՝ գերլուսնի ամբողջական խավարում, գրում է The Guardian-ը, տեղեկանում ենք
tert.am-ից:
Պարբերականը մանրամասնում է, որ Լուսինը 62 րոպե կանցկացնի Երկրի ստվերի ամենախոր հատվածում: Այդ ընթացքում երկնային մարմինը մթնոլորտային ազդեցության արդյունքում կարմրա-դարչնագույն երանգ կստանա: Արդյունքում կդիտվի նաև «արյունոտ Լուսին» երևույթը:
Երևույթին հետևելու հնարավորություն չեն ունենա Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչները:
Ընդհանուր առմամբ, ամբողջական խավարումը կտևի ավելի քան 3 ժամ 20 րոպե:
Հայտնի է, որ այս տարի կդիտվի երեք գերլուսին՝ հունվարի 21-ին, փետրվարի 19-ին և մարտի 21-ին:
Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի է ունենալու 2021թ. մայիսի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել.Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ՝ ներ...
Այսօր Սևանում անթիվ ու անհամար ձկնորսական նավակներ կան
ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Հովհաննիսյանը, այսպիսի լուսանկար է տեղադրել իր էջում ու գրառում արել, որ անթիվ ու անհամար ձկնո...
4 օրվա եղանակի կանխատեսում
Հայաստանի Հանրապետության տարածքում` հունվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վր...
Մերկասառույց, դժվարանցանելի և փակ ճանապարհներ. Իրավիճակն այս պահին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարան...