ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսգենդերն ունի իրավունք, որից օգտվել է. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց` խնդրելով կարծիք հայտնել ընդամենը օրեր առաջ տրանսգենդերի` կնոջ անունով անձնագիր ստանալու դեպքի մասին: «Ուզում եմ լինել անկեղծ, ես ունեմ իմ սկզբունքները, հստակ դիրքորոշումը, երբեք աշխարհում որևէ բան չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումները, սկզբունքները: Ես, մեղմ ասած, դրական չեմ վերաբերվում նման երևույթին, աշխարհում որևէ բան և որևէ մեկն ինձ չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումը, բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրենց իրավունքը և օգտվել են իրենց իրավունքից»,- ասաց նա:

Պատահարներ