Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 60 տարեկան տղա եմ, կյանքումս գիշերային ակումբ չեմ տեսել. Սասուն Միքայելյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու` Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշմանը` Հրազդանում գիշերային ակումբների հետագա…
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու` Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշմանը` Հրազդանում գիշերային ակումբների հետագա գործունեությունն արգելելու մասին: Նա նշեց, որ գիշերային ակումբները տեղի բնակչության համար մեծ խնդիրներ են առաջացրել, մարդիկ երբեմն անգամ վարկերի տակ են ընկել դրանց պատճառով, դանակահարության դեպքեր էլ են եղել:
Պատգամավորն ասաց, որ կարելի է փոխել գիշերային ակումբների ձևաչափը, դրանք դառնան պարզապես գիշերային ժամանցն անցկացնելու վայրեր: Միքայելյանն ասաց, որ դա ժողովրդի պահանջն է: Գիշերային ակումբներն, ըստ նրա, չեն արգելվել, ձևաչափն են փոխել:
Լրագրողի դիտարկմանը, թե նկատի ունի` գիշերային ակումբները պոռնկատների են վերածվել, նա արձագանքեց.
«Ես 60 տարեկան տղա եմ, կյանքումս գիշերային ակումբ չեմ տեսել, ես չգիտեմ ըդտեղ ինչեր են կատարվում»:
Տեսանյութըՙ Shantnews.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
ՈՒՂԻՂ. Զրույց քաղաքացու հետ. Փաշինյանը ներկայացնում է կառավարության կառուցվածքի փոփոխությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...