Քաղաքականություն
Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ․ Ծառուկյանը ԱԺ-ում
Գործարար չեմ, այլ սեփականատեր: Այս մասին այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելովհարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել…
Գործարար չեմ, այլ սեփականատեր: Այս մասին այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելովհարցին, թե արդյո՞ք գործարարը կարող է լինել պատգամավոր:
«Ես գործարա՞ր եմ քո համար: Ես սեփականատեր եմ, որի համար ձեզ ասում եմ, որ այսօր Ծառուկյանը ոչ թե անհատ պատգամավոր է, որ եկել է, այլ կուսակցության ղեկավար, որը հանդիսանում է քաղաքական դաշտում երկրորդ քաղաքական ուժը: Թեման փակ է, անիմաստ է դրա մասին խոսել»,-ասաց Ծառուկյանը:
Ի պատասխան լրագրողներից մեկը Ծառուկյանին հարցրեց՝ ո՞րն է օլիխարխի սահմանումը:
«Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, պաշտոնի լինելով՝ դարձել է միլիարդատեր: Եթե չգիտեիր, գրանցի՛ր մոտդ»,-ասաց Ծառուկյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սա օլիգարխի կլասիկ սահմանումն էր:
«Օլիգարխն ուրիշ է, կլասիկը՝ ուրիշ, ձեր ցավը տանեմ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...
Ես հպարտանում եմ նրանով. Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում
Զարուհի Մեժլումյանը, երբ որ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անուննե...