Այլ
10․000 դոլար Զարուհի Մեժլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար.Նարեկ Մալյան
Gohar Vardanyan
631 դիտում
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու տեղեկությունների շուրջ քննարկումները համացանցում չեն դադարում։
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեղադրելով լրագրող Զարուհի Մեջլումյանին, որ «Սորոսի» հիմնադրամից գումար է ստացել՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար։
«Էս էլ բոլոր էն միամիտների համար ովքեր մինչև հիմա հավատում էին, որ Զարուհի Մեժլումյանը անվճար է մարդասպանին հերոսացրել։
Գրանտ
Ումից- Սորոսից
Ում- Զարուհի Մեժլումյանին
Ինչ նպատակով - ցմահ դատապարտվածների գործերը վերաբացելու։
Հ.Գ. Աղաջանովի երեխու դիակի փողից 10000$ մարդասպան մհեր ենոքյանինն էր, 10000$ մարդասպան արամ հարությունյանինը և 10000$ լրագրող Զարուհի Մեժլումյանին։ իտավո ստացվեց 30000$ հավասար ախպերափայ»,- գրել է Նարեկ Մալյանը։
Մարդասպան Մհեր Ենոքյանին Սորոսի հիմնադրամի կողմից շնորհված մրցանակներ կան։ Այս մարդասպանի քարոզչության և հերոսացման համար գործի է դրվել հակահասարակական ողջ գործիքակազմը։ Ուղեղների լվացումը իրականացվել է 10 տարի։
Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նարեկ Մալյանին՝ գրելով, որ իր անձնական կյանք ներխուժելու, սպառնալիքներ տալու համար ինքն իրավական ճանապահով է գնալու։
«Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»,- գրել է նա։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մեղադրել է լրագրող Զարուհի Մեջլումյանին եւ «Հետք» կայքին՝ դրամաշնորհի հիման վրա նյութեր հրապարակելու համար։
«Չէ, դե հերիք եղավ հիմա էլ մարդասպանի հետ կապեք անմնացորդ սերը, սիրեցյալ.... Չի կարելի, Սերը ուժեղ է, այն չի հանդուրժում սուտը, սույրսայր դանակով նույնչափ ուժգին կխորտակի իր հետ խաղացողին։ Իսկ չե՞ք մտածում, որ սեր չկար ու չէր կարող լինել։ Զարուհի, չես համոզում, որքան էլ իբր փաստերով ես ուզում խոսել, հիմա էլ՝ թե անձնական կյանք են ներխուժում։ Չէ, Զարուհի, դու ազնիվ լինեիր. որպես լրագրող չէիր կարող հաճախակի կամ ընդհանրապես օրինական այցելել մահապարտին, միայն մեկ տարբերակ կար՝ զագսավորված կինը լինել, և պարբերաբար, օրինական այցելել բանտ, ոչ միայն այդ մի դեպքով, այլ՝ մյուս դեպքերի համար ևս մանրամասներ ունենալ։ Իսկ Հետք-ի խմբագիրը, թույլ տվեք ինձ ասել հաստատապես, հնարավոր չէ՝ չիմանար ձեր զագսավորման մասին, բայց չի ասվել, ու շարունակել եք մհերի վերաբերյալ հոդվածները տպագրել հետքում։ Ինչպե՞ս, չէ որ հետք ը էթիկայի և բարձր լրագրության իբրև թե չափանիշն է։
Հետքի խմբագիրն այսօր պետք է, որ ասելիք ունենա (ասում եմ ցավով, որպես հետաքննող լրագրողների ընկերակցության ՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկը, հետքի նախկին լրագրող, և լուրջ ակնկալիքով, որ Էդիկը կխոսի առնվազն 2013 թվականից հետո զառայի հեղինակած մհերի մասին նյութերի հրապակման վերաբերյալ)։ Կարո՞ղ է լինել նաև, այս տարբերակը՝ որ հենց Հետքն է որոշել ֆիկտիվ զագսավորման տանել Զարուհուն՝ ապահովելու թեմայի հետքաննությունը և գրանտային ծրագրերի պաբերականությունը։ Լռել են, իբրև թե մասնագիտական մեթոդներ չեն բացահայտում, շատ դեպքերում են Հետքի լրագրողները կերպարանփոխության մեթոդով նյութեր գրել, հիմա էլ սա է եղել մեթոդը, ու այստեղ գալիս է՝ նպատակը արդարացնում է մեթոդները մոտեցումը։ Զառա, հիմա էլ ազնիվ չես, թեկուզ հանուն մարդասիրական մղումների՝ մարդասպանին ազատության մեջ տեսնելու, պետական պաշտոնդ պիտի թողնես՝ հանուն արդարության, այո պիտի ինքդ նախ լիովին ազնիվ լինես, այո հանրության հետաքրքրություն և կրքեր շարժող թեմայում պիտի անձնականդ էլ պատրաստ լինես բացել՝ հանուն արդարության։ Թե չէ, չես համոզում։ Սերը սույրսայր դանակ է, կխորտակի իր հետ խաղացողին»,– գրել է նա: Լուրն ամբողջությամբ news.am-ից է:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։ Տեղեկություն կա, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Նմանատիպ հոդվածներ
Բա ԱԱԾ պետին ինչի՞ չեն քննադատում, թե՞ վախենում են. Հայկ Սարգսյանը` բաճկոնի մասին
Gohar Vardanyan
1,747
Տնային կենդանիներ պահելու համար պետք է պետական տուրք վճարեք
Gohar Vardanyan
705
Խաշ ուտելով հանրապետականին նմանվելու հրապարակմանն է անդրադարձել Փաշինյանը
Gohar Vardanyan
657
Հայաստանում ձյան տեղումները վերսկսում են
Gohar Vardanyan
1 րոպե
446
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
340
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
581
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
942
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքը կրակի մեջ է․ փակ երկինք, սպառնալիքներ, հարվածներ և շուկաների փլուզումներ
233