Սպորտ
Կառավարությունն այլևս չի ֆինանսավորի Արոնյանի եւ Սարգսյանի շախմատի դպրոցը
Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը, բայց ցանկալի կլիներ, որ պահպանվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի…
Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը, բայց ցանկալի կլիներ, որ պահպանվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած շախմատի Հայաստանի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունների բացման արարողությունից հետո:
Լրագրողի այն հարցին, թե իրոք դադարեցվել է Երեւանում գործող Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի պետական ֆինանսավորումը եւ ինչ պատճառաբանությամբ, Սմբատ Լպուտյանը պատասխանել է․ «Այդ հարցադրումն ինձ չպետք է տալ. կառավարությունն է որոշում կայացնում: Այո, այդ դպրոցի պետական ֆինանսավորումը դադարեցվել է, բայց մարզումները եւ դասըթացները շարունակվում են: Այս կառույցները շատ կարեւոր են հայկական շախմատի համար եւ սպասում ենք ֆինանսավորողների դրսից, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: Մեր լավ սաներից շատերն այդ դպրոցներից են, բարձր արդյունքներ են ցույց տալիս: Կառավարությունը գիտի այս խնդրի մասին, կարծում եմ՝ կլինի ինչ-որ որոշում մարզադպրոցների ֆինանսավորման հարցով: Ցանկալի կլինի, որ պահպանվեն դպրոցները»։
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Էվերթոնը»
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի...
Sky Sports. Մխիթարյանը կհեռանա՞ Արսենալից
«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Լրատվամիջոցը հաղո...
Ռոնալդուին դատապարտել են 23 ամսվա պայմանական ազատազրկման
Կրիշտիանու Ռոնալդուն մեղավոր է ճանաչվել Ռեալ Մադրիդում խաղալու ընթացքում հարկերը չվճարելու մասին գործով: Այս մասին հաղոր...
Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա: Նա...