Սպորտ
Մխիթարյանով հետաքրքրվում է անգլիական «Էվերթոնը»
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Փոխարենը՝ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս…
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Մարկուս Սիլվան ցանկանում է իր թիմում տեսնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Փոխարենը՝ «Արսենալը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Դենիս Սուարեսին: Այս մասին հաղորդում է Footballfancast.com-ը։
«Բարսելոնայի» կիսապաշտպանի տեղափոխության համար «զինագործները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: «Էվերթոնն», իր հերթին, ցանկանում է «Գուդիսոն Պարկում» տեսնել Մխիթարյանին: Մխիթարյանին` լիվերպուլյան ակումբին վաճառելուց հետո, «Արսենալը» հնարավորություն կունենա գնելու Սուարեսին: Եթե ոչ ձմռանը, ապա ամռանը այս տեղափոխությունները հավանական են թվում:
«Էվերթոնում» հասկանում են, որ հայ կիսապաշտպանին գնելը հեշտ չի լինելու: Մխիթարյանի շաբաթական աշխատավարձը կազմում է 180 հազար ֆունտ սթերլինգ: Լիվերպուլցիների ամենաբարձր վարձատրվող խաղացողներն են Սիգուրդսոնը և Շնայդերլինը, որոնք ստանում են շաբաթական 120 հազար եվրո:
Նշվում է, որ Մարկուս Սիլվան ցանկանում է թիմում տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսապաշտպանության զույգը:
Նմանատիպ հոդվածներ
Կառավարությունն այլևս չի ֆինանսավորի Արոնյանի եւ Սարգսյանի շախմատի դպրոցը
Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը, բայց ցանկալի...
Sky Sports. Մխիթարյանը կհեռանա՞ Արսենալից
«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ Լրատվամիջոցը հաղո...
Ռոնալդուին դատապարտել են 23 ամսվա պայմանական ազատազրկման
Կրիշտիանու Ռոնալդուն մեղավոր է ճանաչվել Ռեալ Մադրիդում խաղալու ընթացքում հարկերը չվճարելու մասին գործով: Այս մասին հաղոր...
Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա: Նա...