Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանը թաքուն է գնացել փորձաքննություն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են…
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։
«Ցուցարարները, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և Լենինգրադի Տիկոն են»,- ասաց Մանվելի մերձավորներից մեկը:
Իսկ ինչպե՞ս է գնահատել Գրիգորյանի ներկա վիճակը նրան բուժող բժիշկ Արտակ Մանուկյանը։ «Երեկ տեղի ունեցած էքսպերտիզան թվով երկրորդն էր՝ առաջինից հետո եզրակացության մեջ գրվել էր, որ խափանման միջոցը համատեղելի է առողջական վիճակի հետ, սակայն կարծում եմ` այս անգամ դժվար նման եզրակացության «գան»։ Օնկոմարկերների ցուցիչները բարձրացել են, մոտեցել անթույլատրելիի սահմանին, իսկ դա նշանակում է ուռուցքի աճ։
Նրա բուն բժիշկը` պարոն Ավետյանը, հորդորում է տեղափոխել Ֆրանսիա` հետազոտման, բուժման, ՊԷԴ-սկան անցնելու, սակայն հանրապետությունից բացակայելու խնդիրը կա։ Մենք գեներալին հորդորում ենք մեզ մոտ պառկել հիվանդանոց` բուժման, սակայն նույն ցույցերի պատճառով նա չի համաձայնում։ Բժիշկն ու բուժքույրն ամեն օր տուն են այցելում` սիստեմաները, բուժումները ստանում է տնային պայմաններում»:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Սա Երևանի ավագանին է «детка», սա Ձեզ համար «Ազիզյանները» չէ. Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Երևանի քաղաքապետարանի նախկին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից պահան...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...