Պատահարներ
Մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը փորձել է լքել ՀՀ տարածքը․ Ոստիկանություն
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է…
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է:
Ոստիկանությունից հիշեցնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ: Նշանակվել էր ԴԲՓ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենասգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասներին Ոստիկանությունից կանդրադառնան լրացուցիչ:
Նմանատիպ հոդվածներ
Դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է
Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ դանակով զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի պատգամավորն ու քաղաքագետը ծեծկռտուք են սարքել հենց եթերում
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը NewsOne հեռուստաալիքի եթերում կռվի է բռնվել քաղաքագետ Ալեքսանդր Ս...
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին) ՀՀ...
Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է
ՀՀ տարածքում դեկտեմբերի 26-ին տեղումներ չեն գրանցվի։ Առանց տեղումների եղանակ կլինի նաև դեկտեմբերի 29-ի ցերեկը և 30-ին։ Ա...