Պատահարներ

Գտել են «Կորեայի ձորում» կորած տղամարդուն

Gohar Vardanyan 1 րոպե 413 դիտում
Գտել են «Կորեայի ձորում» կորած տղամարդուն
Երևանի Կորեայի ձորում կորած քաղաքացուն մահացած են գտել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.comy-ը, 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի դին փրկարարներն հայտնաբերել են «Քանաքեռ ՀԷԿ»-ի ճնշումային խցի հարևանությամբ գտնվող ջրատարից։ Հիշեցնենք, որղամարդուն փնտրում էին դեռևս դեկտեմբերի 3-ից։ Այդ օրը, ժամը 18:47-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չի վերադարձել. այժմ քաղաքացին չի գտնվում նշված հասցեում և չի հաջողվում վերջինիս հետ հեռախոսակապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը): Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորածի որդու հավաստմամբ պատկանում է հորը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250