Պատահարներ
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Gohar Vardanyan
1 րոպե
420 դիտում
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:23-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1956 թ.) և «Opel Corsa» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., ծնված 1976 թ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Շ.-ն (ծնված 1980 թ.) տեղափոխվել է Ապարանի ԲԿ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Օpel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեի հաշվին նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» են գնել
Gohar Vardanyan
2,043
Վայրի թռչունների անկման պատճառը հայտնի է
Gohar Vardanyan
1,007
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանում թռչուններ են անկում
Gohar Vardanyan
1 րոպե
836
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին փորձել է հագուստ գողանալ
Gohar Vardanyan
1 րոպե
755
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
91
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,342
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
446
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
579