Չպետք է աժիոտաժ մտցնենք Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ․ Դավիթ Բաբայան
Մենք չպետք է աժիոտաժ մտցնենք Մայր Հայաստանի եւ Արցախի միջեւ, քանի որ միասնականությունը բոլորիս համար գերագույն արժեք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք չպետք է մոռանանք, որ ունենք հակառակորդներ, բայց թող նրանք չուրախանան, թե կարող է Հայաստանի եւ Արցախի միջեւ սեւ կատու անցնել: Շատ կարեւոր է, որ երկու հայկական հանրապետություների ղեկավարները պարբերաբար հանդիպում են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Շատ նորմալ հանդիպումներ են եղել, ջերմ, գործնական, նորմալ է ամեն ինչ, խնդիր չկա: Սա մեկ երկրի երկու զավակների հանդիպումներ են»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ մի քանի օր է, որ շրջանառվում է Արցախի Հանրապետության առանցքային պաշտոնյաների՝ գեներալների պաշտոնանկության մասին լուրերը: Խոսքը, մասնավորապես, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է:

Քաղաքականություն