Քաղաքականություն

Որ նախարարություններն առաջինը կօպտիմալացվեն ընտրություններից հետո

Gohar Vardanyan 1 րոպե 455 դիտում
Որ նախարարություններն առաջինը կօպտիմալացվեն ընտրություններից հետո
Գրողների միությունում ընթացող հանդիպման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի Կենտրոն համայնքում առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանը գրողների հետ երկար բանավեճի ընթացքում տեղեկացրեց, որ ընտեություններից հետո Կրթության և գիտության նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը կմիավորվեն և կդառնան մեկ նախարարություն: Hraparak.am-ը գրում է, որ Սիմոնյանը շատ հավանական է համարել, որ Արայիկ Հարությունյանը չգլխավորի այդ նախարարությունը: Սիմոնյանը Արայիկ Հարությունյանի փոխարեն ներողություն խնդրեց գրողների միությունից, քանի որ, ինչպես միության անդամներն են պնդում, Հարությունյանը արդի գրողներից մեկի հասցեին ասել է, թե նա այլևս հին է, և գրողները լավ կլինի ներկայացնեն, թե ինչ են գրել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250