Քաղաքականություն
ՌԴ արական սեռի քաղաքացիներին՝ 16-60 տարեկան, արգելվեց մուտք գործել Ուկրաինա
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալին հղումով:\r\n\r\n«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Այսօրվա դրությամբ սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր: Արգելված է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր»,- ասել է նա: \r\n\r\nԻնչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր:\r\n\r\n«Սակայն դրանց պետք է շատ զգույշ վերաբերվել՝ այն իմաստով, որ այդ համաձայնագրերը «սպանելը» չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր:\r\n\r\nՀիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից Կերչի նեղուցում ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:\r\n\r\nՌուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:\r\n\r\n\r\nԿիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:\r\n\r\nԱյդ միջադեպից մեկ օր անց Ուկրաինան 30 օրով ռազմական դրություն է սահմանել երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Արմեն Աշոտյանը հերթական խախտումն է արձանագրել «Իմ քայլը» դաշինքի կողմից
ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով աշխատանքի է հրավիրում մասնագետների՝ 105-165 հազար դրամ աշխատավարձով
Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0