Արտակարգ դեպք Սյունիքում. մարզի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհին հղի է. Shamshyan.com
Ութերորդ դասարանի աշակերտուհուն ու նրա մորը ոստիկանություն են հրավիրել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել 16-ամյա անչափահասի նկատմամբ սեռական հարաբերություններ ունենալու փաստով: Տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, 19-ամյա Է. Ա.-ն սեռական հարաբերություններ է ունեցել իրենց վարչական շրջանում գործող քաղաքի դպրոցներից մեկի 8-րդ դասարանի աշակերտուհու հետ: Ըստ բժիշկների հայտարարության, անչափահասը հղի է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: