Օրվա լրահոս

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հոկտեմբերի 22-ին և 23-ին «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռի կիրառմանը:

Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջվա իրավիճակի հետ համեմատ՝ հիմա որոշակի լարվածություն կա, ինչը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ: Լևոն Մնացականյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական դիպուկահարի կողմից հայ զինծառայող է խոցվել:

ՊԲ հրամանատարը հնարավոր է համարում, որ աստիճանաբար լարվածության աճ լինի: «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ եթե հետագայում նման հարվածներ լինեն, պատասխան լինելու է: Դեռեւս կարծում ենք, որ «ՍՊԱՅԿ»-ին պատասխանելու անհրաժեշտություն չկա: Առաջիկա օրերին մենք հանդիպելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և քննարկելու ենք ստեղծված իրավիճակը»,- հավելեց Մնացականյանը:

Վերջին նորություններ