Ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ են. ՄԻՊ-ը՝ Հախվերդյանի և Ղուշչյանի խոսքերի մասին
Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ: «Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։ Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը:

Քաղաքականություն