When Will Armenian Citizens Be Vaccinated Against the Flu?
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից սկսվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել գրիպի դեմ: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի դեմ պատվաստանյութեր դեռ չեն ստացել.
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. նրանք հետարքրվում են՝ արդյոք կարող են այս ընթացքում պատվաստվել գրիպի դեմ, թե ոչ: Պարզվում է՝ ոչ. «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որեւէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից.
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել. «Սեպտեմբերի վերջ նոր նախատեսվում է»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Հայաստանն արդյոք ապահովված է գրիպի դեմ պատվաստանյութով, մամուլի խոսնակն ասաց. «Դեռեւս չենք ստացել, բայց հասցնում ենք, որեւէ խնդիր չկա՝ ուշացումների հետ կապված: Այս պահին դեռ շատ շուտ է: Մենք կոնկրետ սեպտեմբերի վերջ ենք սկսում».
Հուսանք՝ նախարարությունը չի ուշանա այս հարցում: Կհիշեք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ էր անցկացրել Առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում 2018 թվականի ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին. Անցած տարի եւս գրիպ դեմ պատվաստումները ուշ են սկսվել.»
Նմանատիպ հոդվածներ
188 New Coronavirus Infections Confirmed in Armenia
As of September 5, 188 new cases of coronavirus infection have been confirmed in Armenia, bringing the total number of i...
"Judge for Yourself: Who Are the Assault Victims?" Says Lawyer of Malakyan Brothers
The lawyer of the Malakyan brothers, Gor Mikaelyan, wrote on his Facebook page: "Today marks 72 hours since the arrest o...
18+. Video from the Northern Front of Artsakh: Alexander Kots
Journalist Alexander Kots has published a video from the northern front of Artsakh, specifically from Yeghnikner, on his...
Four New Cases of Alcohol Poisoning Recorded, One Resulting in Death: Health Ministry Spokesperson
The spokesperson for the Ministry of Health of the Republic of Armenia, Alina Nikoghosyan, announced on her Facebook pag...