NSS Wiretaps Arsen Yerevanski: Details on Arrest Incident
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն բերման ենթարկելու դեպքից: Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն եւ այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, եւ դուրս է եկել հետքին.
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը: ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին. Երեւանսկին փորձել է նաեւ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում.
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, եւ հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան եւ բերման ենթարկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
372 New Coronavirus Cases and 7 Deaths Confirmed in Armenia
As of May 27, Armenia has confirmed 372 new cases of coronavirus infection, bringing the total number of infected indivi...
COVID-19 Cases Increase by 289, 4 More Deaths Reported
As of May 26, the number of COVID-19 cases in Armenia has risen by 289, bringing the total number of infected individual...
Armenia Reports 442 New Coronavirus Cases, 15 Deaths
As of May 28, Armenia has recorded an increase of 442 cases of coronavirus, bringing the total number of infected indivi...
452 New Coronavirus Cases Confirmed in Armenia
As of May 25, a total of 452 new cases of coronavirus infection have been confirmed in Armenia. Seven citizens have died...