Former Defense Minister Seyran Ohanyan Responds to PM Pashinyan's Statement on Purchasing Low-Quality Weapons
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Իմ ղեկավարության ժամանակ չէր կարող լիներ նման դեպք, որ այդքան մեծ գումարի սպառազինություն բերվեր, եւ դա լիներ անորակ»- թերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ մասնավորապես նշել էր. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել են, զենք են առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, մետաղի ջարդոն է, ընդամենը մետաղի ջարդոն։ Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: Եվ, ահա, այս աղմկալի հայտարարությունից հետո օրաթերթը մեկնաբանություն էր խնդրել նախկին նախարարից:
«Ես այդ տեղեկությունը կարող եմ մեկնաբանել այն դեպքում, եթե իմանամ՝ ինչ սպառազինություն է, ինչ պայմաններում է ձեռք բերվել, երբ եւ որ վարչությունն է ներկրել: Զինված ուժերի զարգացման պլանը կազմվում է նախարարության եւ գլխավոր շտաբի կողմից, որին մասնակցություն ունեն մասնագիտացված վարչություններ, որոնց մեջ կան մասնագետներ, ովքեր լավ տիրապետում են սպառազինությանը, կարող են մասնակցել փորձարկումներին, ասել՝ սարքին է, թե սաքրին չէ: Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանի կամ այլ նախագահի ժամանակահատվածում երբեւիցե որեւէ մեկը միտումնավոր կցանկանար խնդիր ունենալ սպառազինության հետ», – հայտարարեց Օհանյանը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ անորակ սպառազինությունը գնվել է Օհանյանի պաշտոնավարումից հետո:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Currently, there are 13 confirmed cases of coronavirus, says Pashinyan
Currently, there are 13 confirmed cases of coronavirus, most of whom are contacts of a woman infected in Ejmiatsin. This...
200 Individuals Isolated Due to Coronavirus - Urgent Update from Arsen Torosyan
The Minister of Health of Armenia, Arsen Torosyan, discussed the measures being taken to combat the spread of the corona...
Two More Cases of Coronavirus Confirmed, Total Now 20: Arsen Torosyan
The Minister of Health of Armenia, Arsen Torosyan, has provided new data on the spread of coronavirus. "UPDAT...
15 Confirmed Cases in Armenia: Arsen Torosyan on Coronavirus Infection Cases
The Minister of Health of the Republic of Armenia, Arsen Torosyan, made the following statement:“We have just completed...