«168 Hours»: Nikol Pashinyan is a major anti-Armenian project, must resign immediately — Vitaly Balasanyan
«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ հարցին:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ Կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության մեղավոր զինված խմբի առաջնորդներին, Վ. Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։ Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում։ Դեռևս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է։ Բոլոր ձայնագրությունները կան։ Երբ ինձ հարցրել են՝ եթե զենքերը վայր դնեն, ազա՞տ են արձակվելու, ես ասել եմ՝ ոչ, այդ 31 հոգին զենքերը վայր են դնելու, և բոլորը ձերբակալվելու են։ Բայց ես խոստացել եմ չթողնել, որ որևէ մեկը կտտանքների ենթարկվի, կամ նրանց հանդեպ բռնություն կիրառվի, ինչը և արել եմ։ Մինչև վերջ տեր եմ կանգնել իմ խոսքին։ Եվ կառավարության ղեկավարը հանդիպի ահաբեկչական խմբավորման պարագլուխների հե՞տ…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Robert Kocharian Transferred to 'Izmirlian' Medical Center
The head of the Public Relations Department of the Penitentiary Service, Nona Navikian, confirmed in an interview with S...
Don’t Worry That We’ll Be Friends with Anyone Against Armenia: Lukashenko to Pashinyan
Prime Minister Nikol Pashinyan met today, September 30, with Belarusian President Alexander Lukashenko, who arrived in A...
Vladimir Putin to Meet with Nikol Pashinyan and Hassan Rouhani
Russian President Vladimir Putin will hold separate meetings with Armenian Prime Minister Nikol Pashinyan and Iranian Pr...
We Had a Brilliant Conversation with Vladimir Putin: Pashinyan
We had a brilliant conversation with the President of the Russian Federation, Vladimir Putin. This was stated by Prime M...