16:00 Լուրերը մեկ տողով. Խմելու ջրի որակի շուրջ աղմուկ, ԵՄ ձուկ և ձկնամթերք արտահանելու թույլտվություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել է, որ մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ և համապատասխանում է սանիտարական նորմերին: Ընկերությունից հավաստիացրել են, որ ջրի կոշտությունը առողջության համար վտանգ ներկայացնող չափանիշ չէ:
· Հայաստանն առաջին անգամ Եվրոպական միությունից ստացել է ձուկ և ձկնամթերք արտահանելու պաշտոնական թույլտվություն: Սահմանվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ինչը նոր հնարավորություններ է բացում տեղական արտադրողների համար:
· Անհետ կորած զինծառայողների ծնողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հայտնել են իրենց հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնելու մասին:
· ՄԱԿ-ի փորձագիտական խումբը քննության առարկա է դարձրել Հայաստանում «Սրբազան պայքարի» գործն ու պետական ապարատի ռեպրեսիոն համատեքստը: Փաստաբանի փոխանցմամբ՝ կառույցը կասկածի տակ է դրել մարդու իրավունքների վերաբերյալ երկրի ստանձնած պարտավորությունները:
· Մալուխի վնասման հետևանքով Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը: Քաղաքացիները ավարտական փաստաթղթերը կստանան միայն վթարի հետևանքները վերացնելուց հետո:
· Ներքին գործերի նախարարությունը հանրությանը հորդորում է խստորեն պահպանել հնդեհային անվտանգության կանոնները բնության գրկում: Հրդեհավտանգ շրջանում արգելվում է չոր խոտի այրումը, խարույկ վառելն ու այրվող իրեր նետելը:
· Ամերիկյան լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պենտագոնը չի հանրայնացրել Հորդանիայում տեղակայված ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածների հետևանքով վիրավորվածների մասին տվյալները: Հաղորդվում է չորս հարվածների մասին:
· Իսպանիայում հաղթանակի տոնակատարության ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է զոհվել: Պատահարի հետևանքով կան նաև վիրավորներ:
· Կրեմլը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավանական հանդիպման գաղափարը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել բանակցություններ անցկացնել:
· Մեծ Բրիտանիայի վարչապետը վայր է դրել լիազորությունները թագավորի հետ հանդիպումից հետո: Նոր կառավարություն ձևավորելու մանդատը փոխանցվելու է նոր նշանակվող ղեկավարին:
Նմանատիպ հոդվածներ
19:00 Լուրերը մեկ տողով. Ոստիկանների ձերբակալություն, կարկուտ՝ Շիրակի մարզի համայնքներում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Հայաստանում երկու ոստիկան է ձերբակալվել խոշոր կաշառքի դիմաց երեք տարի...
12:00 Լուրերը մեկ տողով. Ռուբլու արգելք ԵԱՏՄ երկրների բանկերում, Զալուժնիի սենսացիոն որոշումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԵԱՏՄ երկրների բանկերի սահմանափակումները. Բելառուսի, Ղազախստանի,...
19:00 Լուրերը մեկ տողով. Վարակի բռնկում Բյուրեղավանում, Wildberries-ի հնարավոր փոխհատուցումներ, Իրանում՝ նավահանգստի շրջափակում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Աղիքային վարակ Կոտայքի մարզում: Բյուրեղավան համայնքից և հարակից...
17:00 Լուրերը մեկ տողով. Հայկական դհոլը հնչել է Արարատի գագաթին, Մոսկվայի վրա ԱԹՍ-ների գրոհ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Մերձավոր Արևելքում ռազմական իրավիճակը կտրուկ սրվել է: Իրանը հար...