Այլ

11:00 Լուրերը մեկ տողով. Ձերբակալություն Երևանում, Ալիևի նոր հայտարարություններ և լարվածություն Մերձավոր Արևելքում

11:00 Լուրերը մեկ տողով. Ձերբակալություն Երևանում, Ալիևի նոր հայտարարություններ և լարվածություն Մերձավոր Արևելքում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


· Երևանի Վաղարշյան փողոցում հնչած կրակոցների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է։


·  «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ է ընտրվել Գևորգ Գորգիսյանը։ 


·  Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունները կարևոր են տարանցիկ երկրի զարգացման համար, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին և TRIPP երթուղուն։ 


·  Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հնարավոր դուրս գալը Եվրոպայի խորհրդից էական ազդեցություն չի ունենա երկրի վրա։ 


·  Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով կուղարկվի 490 տոննա ցորեն։ 


·  Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան անձնական պատճառներով հրաժարական է տվել, իսկ ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև հնարավոր մեղադրանքների մասին տեղեկություններ։ 


·  Իրանը հայտարարել է, որ իր դեմ գործողություններին մասնակցող երրորդ երկրները կդառնան պատասխան հարվածների օրինական թիրախ։ 


·  Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի համաշխարհային գներն աճել են ավելի քան 3 տոկոսով։ 


·  ԵՄ երկրները դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250