Զախարովան` Նիդեռլանդներում խորհրդային զինվորների գերեզմանաքարերի պղծման մասին
Նիդեռլանդներում խորհրդային զինվորների գերեզմանաքարերի պղծումը երկրի նեոնացիստներին խրախուսող քաղաքականության ուղղակի հետևանք է, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Դուք սնուցեցիք նացիզմը Ուկրաինայում և նեոնացիստներին ձեր երկրներում։ Հենց դուք էիք, որ տարիներ շարունակ հետևողականորեն ոչնչացրել եք պատմական հիշողության նկատմամբ հարգանքը։ Եվ այսօրվա զինվորական գերեզմանների պղծումը այս քաղաքականության ուղղակի հետևանքն է», - գրել է նա իր Telegram ալիքում ։
Ավելի վաղ «Փառքի խորհրդային դաշտ» հիմնադրամի տնօրեն Ռեմկո Ռեյդինգը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ անհայտ անձինք պղծել են խորհրդային զինվորների գերեզմանները Նիդեռլանդների Լիդսդեն քաղաքի մոտակայքում գտնվող հուշահամալիրում: Նա ասել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ: Հիմնադրամը հավելել է, որ վանդալիզմի է ենթարկվել մոտ 150 տապանաքար:
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...