Թրամփը հոգ է տանում Ամերիկայի, իսկ ես՝ Իսրայելի շահերի մասին. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններին և Մերձավոր Արևելքում ստեղծված անվտանգային իրավիճակին։
Նեթանյահուն հերքել է այն պնդումները, թե Թրամփը գործում է իր հայտարարություններին հակառակ, և ընդգծել, որ յուրաքանչյուր առաջնորդ առաջնորդվում է իր երկրի շահերով։
«Նա հոգ է տանում Ամերիկայի շահերի մասին, իսկ ես՝ Իսրայելի շահերի մասին։ Եվ չեմ ամաչում ասել այն, ինչ մտածում եմ»,- հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ քննարկումների ընթացքում ինքը բացահայտ ներկայացնում է իր դիրքորոշումը, այդ թվում՝ Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության վերաբերյալ։
Նեթանյահուն անդրադարձել է նաև Իսրայելի հյուսիսային սահմանին տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ հարավային Լիբանանում անվտանգության գոտին պետք է պահպանվի։
Վարչապետի խոսքով՝ իր և Թրամփի միջև երկխոսությունը լիովին անկեղծ մթնոլորտում է ընթանում։ Միաժամանակ Նեթանյահուն բարձր է գնահատել ԱՄՆ ներկայիս վարչակազմի աջակցությունը:
«Նույնիսկ եթե որոշ հարցերում տարաձայնություններ ունենք, ես շատ բարձր եմ գնահատում նրա աջակցությունը։ Չեմ կարծում, որ Իսրայելի պատմության ընթացքում եղել է որևէ նախագահ, որն այնքան աջակցած լինի մեզ, որքան նա»։,- նշել է նա:
Անդրադառնալով Պարսից ծոցում վերջին լարվածությանը՝ Նեթանյահուն նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի արձագանքը վկայում է, որ Թրամփը հիասթափված է Իրանի վարքագծից։
«Սա ցույց է տալիս, որ նա մեծ հիասթափություն է ապրում, քանի որ իրանցիները ժամանակ են ձգձգում։ Նրանք հենց դա էլ անում են, և նա դա հասկանում է»,- ասել է Նեթանյահուն։
Խոսելով տարածաշրջանային հնարավոր սրացման հետևանքների մասին՝ Իսրայելի վարչապետը նշել է, որ պատրաստ են ցանկացած սցենարի:
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությա...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...