Սպերցյանն ուղերձով դիմել է երկրպագուներին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն օրերս ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», իր առաջին ուղերձն է հղել նոր ակումբի երկրպագուներին։
Իր սոցցանցային էջերում հայ ֆուտբոլիստը նշել է, որ Ջիդդա է ժամանել մեծ նպատակներով՝ պատրաստ լինելով ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար։ Սպերցյանը երկրպագուներին որակել է որպես թիմի 12-րդ խաղացող՝ ընդգծելով նրանց աջակցության կարևորությունը։
«Անհամբեր սպասում եմ ձեր էներգիային և պատրաստ եմ կիսվել իմով։ Եկե՛ք միասին պատմություն կերտենք»,- գրել է Սպերցյանը X-ի իր էջում։
Սպերցյանի այս տրանսֆերը «Կրասնոդարի» պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք վաճառքը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ սաուդյան ակումբը ռուսական կողմին վճարել է 21,9 միլիոն եվրո։ Նախկին ռեկորդը պատկանում էր դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ում տրանսֆերի դիմաց 2024 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ն վճարել էր 20 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...