Սպերցյանի հասցեին սուր քննադատություն․ եվրոպական մակարդակին չէր դիմանա
Մոսկվայի «Սպարտակի» նախկին նախագահ Անդրեյ Չերվիչենկոն մեկնաբանել է «Կրասնոդարի» սան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։
Ռուս հայտնի ֆուտբոլային ֆունկցիոները կարծում է, որ հայ ֆուտբոլիստը ճիշտ ընտրություն է կատարել, քանի որ եվրոպական բարձրակարգ առաջնություններում նրա համար բարդ կլիներ.
«Սպերցյանը եվրոպական մակարդակին չէր դիմանա։ Եթե նա այնտեղ տեղափոխվեր, կկրկնվեր Զախարյանի պատմությունը։ Սաուդյան Արաբիայում լավ գումարներ են վճարում, բացի այդ՝ կան հետաքրքիր ֆուտբոլիստներ, որոնց հետ կարելի է խաղալ»,- Չերվիչենկոյի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Հատկանշական է, որ Սպերցյանի այս տրանսֆերը «ցուլերին» 21,9 միլիոն եվրոյի եկամուտ է բերել՝ դառնալով ակումբի պատմության ամենաթանկարժեք վաճառքը։ Այն գերազանցել է անգամ ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի՝ ՊՍԺ տեղափոխության գործարքը, որի դիմաց ֆրանսիական գրանդը վճարել էր 20 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» մարզաշապիկով անցկացրած 42 հանդիպումներում դարձել էր 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...