Իրանը հայտնել է՝ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը՝ վիրավորվել
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից հուլիսի 8-ին իրականացված հարվածների հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14 մարդ, ևս 78-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանից դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաք տանող երկաթուղային գծի հատված։
Նշենք, որ Մաշհադում հուլիսի 9-ին նախատեսված է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Իրանական կողմը հայտնել էր, որ Խամենեին սպանվել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին, իսկ այսօր ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ նոր հարվածների նպատակը Հորմուզի նեղուցը նավագնացության համար բաց պահելն է։
Ամերիկյան հարվածներից հետո Իրանը, ըստ հաղորդումների, պատասխան գործողություններ է իրականացրել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
«Պուտինը հուսահատ է, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի գործող...
ԱՄՆ-Իրան լարվածությունը խորանում է․ Թրամփը հրաժարվում է հուշագրից, Չինաստանը կոչ է անում բանակցել
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և տարաձայնությունները կարգավորել երկ...
ՆԱՏՕ-ն չի բացառել, որ կմասնակցեն Իրանի դեմ պատերազմին
ՆԱՏՕ-ն չի բացառում իր մասնակցությունը Իրանի դեմ հնարավոր պատերազմին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մա...