Եղանակը կտրուկ փոխվում է․ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8 աստիճանով
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կավելանա 6-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 9-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև հուլիսի 10-14-ին տեղումներ չեն կանխատեսվում, սակայն հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, իսկ հուլիսի 10-14-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ընդ որում՝ հուլիսի 9-ին առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ, կդիտվի Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը և հուլիսի 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, սակայն Լոռիում ու Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...