Անոմալ շոգը Գերմանիայում հազարավոր կյանքեր է խլել
Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) մոդելավորման տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հունիսին Գերմանիայում արձանագրված ծայրահեղ շոգի ալիքի հետևանքով մահացել է մոտ 5100 մարդ։ Տվյալների համաձայն՝ միայն հունիսի վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 4300 մահ։
Հետազոտողները նշում են, որ շոգի ալիքի իրական ազդեցությունը կարող է լինել ավելի մեծ։ Դաշնային վիճակագրական ծառայության գնահատմամբ՝ հունիսի 22-28-ն ընդգրկող ամենատաք շաբաթվա ընթացքում մահացությունը հասել է 6800-ի, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մահացել է մի քանի հազարով ավելի մարդ, քան կարելի էր ակնկալել սովորական պայմաններում։
Գերմանիայում ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել
Հունիսի վերջին շաբաթվա ընթացքում գրանցված ջերմաստիճանները սովորական են Հարավային Եվրոպայի համար, սակայն Գերմանիայում ավելի քան 41 աստիճան Ցելսիուսի ցուցանիշը դարձել է ռեկորդային։
Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ վերջին տարիներին շոգի ալիքների հետևանքով մահացության մակարդակը զգալի տատանվել է։ Վերջին տասնամյակում ամենամահացու տարիները եղել են 2018-ը և 2019-ը՝ համապատասխանաբար 8400 և 6900 մահվան դեպքով։ Իսկ 2022-2025 թվականներին մահացության գնահատականները կազմել են 2600-4900 դեպք, թեև այդ տվյալները վերաբերում են ամբողջ տարվան։
Մասնագետները շեշտում են, որ ջերմության ազդեցությունը որպես մահվան անմիջական պատճառ չափազանց հազվադեպ է արձանագրվում։ Որպես կանոն, մահերը պայմանավորված են բարձր ջերմաստիճանի և նախապես առկա քրոնիկ հիվանդությունների համակցությամբ։
Եվրոպական Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության (C3S) տվյալներով՝ 2026 թվականի հունիսը Արևմտյան Եվրոպայում դարձել է ամենատաք հունիսը՝ միջինում մոտ 20.86°C ջերմաստիճանով, ինչը երեք աստիճանով գերազանցել է 1991-2020 թվականների հունիսյան միջին ցուցանիշը։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...