«Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն». «Մայր Հայաստան» կուսակցություն
«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը՝ պնդելով, որ Հայաստանում խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու սահմանադրական սկզբունքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը քաղաքական բնույթ ունի։
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը»,- ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը նաև նշել է, որ իրենք ևս նման գործողությունների են ենթարկվել՝ հիշեցնելով, որ կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կալանավորված է, իսկ կուսակցության անդամների բնակարաններում խուզարկություններ են իրականացվել։
«Մայր Հայաստան»-ը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել՝ հայտարարելով, որ երկրում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, և միայն միասնական ջանքերով հնարավոր կլինի վերականգնել սահմանադրական կարգն ու օրենքի գերակայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...