Երրորդ համաշխարհային պատերազմը շատ մոտ է. Մարգարիտա Սիմոնյանի նախազգուշացումը
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և «Россия сегодня» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ հարվածներին օժանդակելը կարող են աշխարհը մոտեցնել Երրորդ համաշխարհային պատերազմին։
Սիմոնյանի խոսքով՝ Եվրոպայի կողմից ձեռնարկվող քայլերը մեծացնում են հակամարտության սրման վտանգը։
«Եվրոպայի կողմից ձեռնարկվող գրեթե յուրաքանչյուր քայլ մեզ ավելի ու ավելի է մոտեցնում դրան, երրորդ համաշխարհային պատերազմը շատ մոտ է»,- ասել է նա։
Նրա պնդմամբ՝ եվրոպական երկրները զինում են Ուկրաինային և թույլ են տալիս կիրառել այդ զինատեսակները Ռուսաստանի տարածքի ուղղությամբ հարվածների համար, ինչն, ըստ նրա, հանգեցնում է հակամարտության ընդլայնմանը։
Սիմոնյանը նշել է, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլերի դիմել՝ եթե իրավիճակը շարունակի սրվել։
Նա հավելել է, որ նման դեպքում հնարավոր թիրախներից կարող են լինել նաև Ուկրաինայի համար զենք արտադրող գործարանները։
«Եթե Եվրոպան շարունակի ընդլայնել Ուկրաինայի հնարավորությունները Ռուսաստանի խորքում հարվածներ հասցնելու համար, այն կթռչի դեպի Եվրոպա»,- ասել է Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը ա...
«Պուտինը հուսահատ է, քանի որ ուկրաինացիները լավ են կռվում». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է Ռուսաստանի գործող...
ԱՄՆ-Իրան լարվածությունը խորանում է․ Թրամփը հրաժարվում է հուշագրից, Չինաստանը կոչ է անում բանակցել
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կատարել արդեն ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և տարաձայնությունները կարգավորել երկ...