«Արարատցեմենտ»-ից մինչև «Մուլտի գրուպ»․ դատախազությունը Գագիկ Ծառուկյանի ընկերություններից պահանջում է գույքերի վերադարձ
Արարատի մարզի դատախազությունը 2026թ. հունիսի 23-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի։ Պահանջվում է ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիայի (առողջարան) անշարժ գույքի վրա տարածել բռնագանձում։ Անշարժ գույքը գտնվում է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում։
Դատախազությունը հայց է ներկայացրել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող այլ գույքերի վերաբերյալ։
Հայցադիմումը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին, և դեռևս վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։
Նույն օրը Գլխավոր դատախազությունն էլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի, նրա կողմից վերահսկվող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, «Բեղլու» ՓԲԸ-ի, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ։ Հայցով պահանջվում է անվավեր ճանաչել սեփականաշնորհման պայմանագիրը, անշարժ գույքի առուվաճառքի և հողամասի վարձակալության պայմանագրերը, ինչպես նաև գույքերը վերադարձնել պետության տնօրինմանը։
Թե կոնկրետ որ գույքերի մասին է խոսքը, «Դատալեքս» տեղեկատվական համակարգում մանրամասներ չկան։
Այս գործը մակագրվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին և նույնպես դեռևս վարույթ ընդունված չէ։
Դատախազությունն ավելի վաղ՝ 2026թ. հունիսի 8-ին, հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ։
Այս մասին հայտնում է Հետքը՝ https://hetq.am/hy/article/182244
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...