ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում անսպասելի էր և շոկային. Փաշինյան
Այն, ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտ ասած, ինձ համար անսպասելի էր և նաև ինչ-որ տեղ շոկային ազդեցություն, ես չէի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ են։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9–ին, կառավարության անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պիտի գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է... իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրիում մենք պետք է հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց մինչև այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք, այսօրվանից սկսած։
Մենք պետք է հասկանանք, թե մենք ինչ ենք անում և մասնավորապես տարեկան մեր 500 կմ ճանապարհների շրջանակում տարեկան 25 կմ մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կմ պետք է իրականացնենք Երևանում»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների էլեկտրոնային քվեարկության արդյունքները: 537 քվեարկելու իրավունք ունեցողներից մասն...