Սա խնդիր է բանակի համար. Հայկ Սարգսյանի զգուշացնող հայտարարությունը
Մինչև 18 տարեկան 800 տղա առաջին 4 ամսում հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սա խնդիր է բանակի համար: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Մենք խնդիր ունենք քաղաքացիությունից հրաժարվողների հետ կապված, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիությունից հրաժարվող անձանց թիվը շարունակում է մնալ բարձր: Առաջին 4 ամիսներին այս տարվա 800-ից ավելի տղաներ ունենք, ովքեր հրաժարվել են քաղաքացիությունից և 18 տարին լրացնելուց հետո չեն զորակոչվելու ծառայության: Եթե այս թիվը բազմապատկում ենք 3-ով, որպեսզի հասկանանք ամբողջ տարվա ընթացքում ինչ թիվ է կազմելու, մոտավորապես ունենալու ենք անցած տարվա պատկերը՝ 2,500-3,000 քաղաքացիությունից հրաժարված արական սեռի մինչև 18 տարեկան տղաներ, ինչը լուրջ խնդիր է մեր բանակի համար և կազմում է մեր տարեկան զորակոչի զգալի մասը»,- նշել է Սարգսյանը:
Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկվում, որպեսզի բանակի վրա բացասական ազդեցություն ունեցող և անհավասար հանրություն նշան դնող առկա իրավիճակը լուծվի, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիության դադարների հետ կապված ունեն ինստիտուցիոնալ խնդիր:
«Մենք կարծում ենք, որ այդտեղ բավականին խնդրահարույց է քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, քանի-որ ներկայիս օրենսդրության մեջ քաղաքացիության վերականգնումը բացարձակ չի ենթադրում ոչ մի ֆիլտր։
Այսինքն, եթե չափահաս անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, դրա բերումով դադարեցրեց իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը՝ դադարեցնելուց հետո տվյալ անձը կարող է հաջորդ վայրկյանին դիմում ներկայացնել քաղաքացիությունը վերականգնելու ուղղությամբ, մենք կարծում ենք, որ դա խնդրահարույց կարգավորում է»,- շեշտել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հանրապետության օրվա առթիվ տոնական ուղերձում։ «2026թ․ Հանրապետության այս օրը...
Լավ լուր Ղարաբաղից տեղահնավածների համար. որոշ վարկային պարտավորություններ կներվեն
ՀՀ կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ,...