Օվերչուկը կոչով դիմել է Հայաստանին
ԵԱՏՄ անդամ Հայաստանի՝ ԵՄ ձգտման շարժման հետ կապված կոլիզիան աշխատանքային իրավիճակ է ներկայացնում, և դրան պետք է աշխատանքային մոտեցում ցուցաբերել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրվի զուտ իրավական տեսանկյունից, որովհետև այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական կոլիզիայի, և այն պետք է քննարկվի։ Դրան նույնպես պետք է շատ հանգիստ վերաբերվել, մենք հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, կարծում եմ, որ հայերն էլ կմասնակցեն այս աշխատանքին, որովհետև նրանք նույնպես, որպես Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշ բացեր, որոնք պետք է լրացվեն։ Սա բնական աշխատանքային իրավիճակ է», - նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը ավելի վաղ հայտարարել էր, «Մեզ շատ է մտահոգում եվրաձգտման այդ շարժումը, որը, մեր կարծիքով, պոտենցիալ առումով շատ է վնասում թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որոնք այսօր գտնվում են անորոշության վիճակում»։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...