ՌԴ-ից բացահայտ ակնարկներ․ Մոսկվան կօգնի Ադրբեջանին
Մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանն ԵԱՏՄ-ին, հայտարարել ՌԴ ԱԳ նախարարի ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ապրիլին Զանգիլանում կայացած հանդիպումից հետո պատրաստվել է միջոցառումների ցանկ՝ առևտրաշրջանառությունը մեծացնելու և արդյունաբերության մեջ ինստիտուցիոնալ համագործակցությունը զարգացնելու համար։ Սահմանվել են ռուսական բիզնեսի համար հնարավորություններ՝ մասնակցելու Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրի շրջաններում վերակառուցման նախագծերին։ Ռուսաստանը հետաքրքրված է Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը մերձեցնելով»,- ասել է նա։
Գալուզինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիակատար և համապարփակ կարգավորմանը։
«Մենք, ինչպես նախկինում, պատրաստ ենք օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում և պատրաստ ենք ռուսական հարթակ տրամադրել խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի ԱՊՀ հարցերով տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...