Զախարովան խոսել է Փաշինյանի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու վերաբերյալ Բրյուսելի դրույթները, քանի որ իրեն ասոցացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, դե ինչպես հիմա հասկանում ենք՝ գործնական խնդիրը կայանում է նրանում, որ իրենց երկրների, իրենց միավորման երկրների քաղաքացիներն ապրեն ավելի վատ, այլ ոչ թե ավելի լավ։ Դե, եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, հավանաբար նա ընկալում է նաև այդ այսպես կոչված դրույթները»,- ասել է նա:
Ինչպես ընդգծել է Զախարովան, ի տարբերություն Եվրամիության, Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը քաղաքականացված չէ, այն կառուցվում է հարգանքի ու իրավահավասարության հիման վրա, ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքներով։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...