Կդադարեցվի գազի վերաբերյալ պայմանավորվածությունները. Զախարովայի զգուշացումը` ՀՀ-ին
Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին, եթե Հայաստանը շարունակի Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կդադարեցնի նավթամթերքի և գազի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մարիա Զախարովան։
«2026 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կկասեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի Ռուսաստանի Դաշնության կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...