Հայերը շատ լավ հասկանում են. Օվերչուկ
Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), քանի որ քաջ գիտակցում է անդամակցությունից ստացվող արտոնությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայաստանը, որքանով մեզ հայտնի է, չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այնտեղ շատ լավ հասկանում են և՛ արտոնությունների ծավալը, և՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրաշրջանառության ծավալը։ Առևտրի նման ծավալը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գործում են Հայաստանի համար։ Դրանք են՝ զրոյական մաքսատուրքերը, ներդաշնակեցված ստանդարտները և ներդաշնակեցված տեխնիկական կարգավորումները։ Այսօր մեր շուկաները բաց են, տեղի է ունենում ապրանքների ազատ շարժ։ Ուստի հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունը, որն իրենց տալիս է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, և չեն ցանկանում դուրս գալ»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Առանց հետևանքների չի մնա. Մեդվեդևի զգուշացումը` Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքի տակ է դրել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, նրա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...