Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Միրզոյանի ում է նկատի ունեցել «ծընգլ» ասելով, ԱՄՆ-ից հնչել են մեծ խոստումներ

18:00 Լուրերը մեկ տողով. Միրզոյանի ում  է նկատի ունեցել «ծընգլ» ասելով, ԱՄՆ-ից հնչել են մեծ խոստումներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում և բոլոր խնդիրները պատրաստ է լուծել գործընկերային մթնոլորտում։ Նա նաև նշել է, որ Հայաստանը ցանկանում է դառնալ նոր լոգիստիկ ուղիների կարևոր օղակ։


• Միրզոյանը անդրադարձել է նաև «ծընգլ արեցիքը» արտահայտությանը՝ պնդելով, որ այն ուղղված է եղել լրագրողներին, ոչ թե գերիների թեմային։


• ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը աջակցում է Փաշինյանի կառավարության «խիզախ ուղուն» և պատրաստ է խորացնել ռազմավարական համագործակցությունը Հայաստանի հետ։ Նա կարևորել է նաև հանքանյութերի և տեխնոլոգիական ռեսուրսների դերը ապագա տնտեսության մեջ։


• Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են Սուրեն Գրիգորյանի վրա, որը կապվում է «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի սպանության գործի հետ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, իսկ գործով դատավարությունը մոտենում է ավարտին։


• Եվրամիությունը հայտարարել է, որ չի պատրաստվում տարհանել իր դիվանագետներին Կիևից և շարունակելու է ռազմական աջակցությունը Ուկրաինային։ Բրյուսելը նաև հայտարարել է, որ պատասխանատվության է ենթարկելու քաղաքացիական թիրախների վրա հարձակումների պատասխանատուներին։


• Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Նա նշել է, որ Ուկրաինան աջակցում է Բելառուսի անկախությանը և դեմ է Ռուսաստանի ազդեցության խորացմանը տարածաշրջանում։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250