ՍԱՏՄ-ն արգելել է ելակի արտահանումը Ռուսաստան․ խնդիրներ է հայտնաբերվել
Որոշ տնտեսվարողների ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով։ Այս մասին Auroranews.am-ին հայտնում են ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշել են ՍԱՏՄ-ից։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը։ Նա գրել, որ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայություն։
ՍԱՏՄ–ից սակայն նշում են, որ տնտեսվարողների կողմից որևէ ահազանգ չեն ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մ...
Հայտնի է՝ ով հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել Բուլղարիան, մրցույթու...
100 տարի անց՝ Թութանհամոնի դամբարանի ցնցող բացահայտումը
Եգիպտոսի իշխանությունները Լուքսորում բացել են Թութանհամոնի դամբարանի գիպսե երեսպատումը, հաղորդում է Reuters-ը ։ Առաջին ա...