ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ղեկավարվեցինք ուրիշ երկրի նախընտրություններով, մեզ զոհելու են. Թաթոյան
Հունիսի 7-ին մենք պետք է որոշենք, թե ինչ ենք ուզում մենք, ոչ թե ուրիշները։ Ես լինելու եմ Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար: Այդ մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ տարածելով տեսանյութ նախընտրական քարոզարշավից.
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, եթե մենք հանկարծ նայեցինք, թե որ երկիրը ում է նախընտրում, ու գնացինք այդպես, մեր քվեն տվեցինք, եթե մենք նայեցինք, տեսնենք, թե, օրինակ, Մոսկվայի նախընտրածը ով է, Բաքվի նախընտրածը, Բրյուսելի նախընտրածը, Վաշինգտոնի նախընտրածը, մենք միշտ տուժելու ենք: Դրա համար մեզ պետք է ղեկավարվել մեր շահերով՝ հանուն մեր երկրի: Սա մեր երկիրն է, եթե մենք ղեկավարվեցինք ինչ-որ ուրիշ երկրի նախընտրություններով, մեզ անընդհատ զոհելու են ինչ-որ երկրներ իրենց շահերի համար, և դա բնական է, որովհետև այդ երկրները ունեն իրենց շահերը, իրենց մենք պետք է տեսնենք, թե որոնք են մեր շահերը»,– հավելել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյան Գագո, քո, Ռոբի, Կալուգացունների, մաֆիայի անվտանգությունը պետք է երաշխավորի քրեակատարողական ծառայությունը
Ծառուկյան Գագո, քո, Ռոբի, Կալուգացունների, ձեր ամբողջ մաֆիայի անվտանգությունը պետք է երաշխավորի քրեակատարողական ծառայու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բա ինչի Շահրամանյանին չբռնեցին, ոնց եկավ հասավ Հայաստան, վեր ընկեք տեղներդ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատգամավորներին, պատերազմի ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրեմլը ուզում է հայկական ինքնիշխանությունը ոչնչացնել
Քաղաքագետ Եգոր Կուրոպտևը իր նոր տեսանյութում կոշտ կերպով ներկայացրել է Մոսկվայի մարտավարությունը Հայաստանի առաջիկա ընտրո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալուգացի օլիգարխի փաստաբանը ներկայացել է մանկապիղծ Ջեֆրի Էպսինի շահերը. Ռուբինյան
«Լսած կլինեք Ջեֆրի Էպստինի մասին, ամերիկացի միլիոնատեր էր, որը վերջում բռնվեց մանկապղծության, մարմնավաճառության կազմակեր...