Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Անդրանիկ Թևանյանի կալանավորմանը
Այս օրերին հատկապես կարևոր եմ համարում ուժ ու քաջալերանք փոխանցել անազատության մեջ գտնվող իմ թիմակցի՝ Անդրանիկ Թևանյանի ընտանիքին՝ կնոջն ու որդուն։ Համոզված եմ՝ արդարությունը չի կարող երկար լռեցնել արժանապատիվ մարդկանց ձայնը, գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Այս օրերին առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը հանուն արժանապատիվ, ազգային արժեքներին հավատարիմ և բարգավաճ Հայաստանի։
Տարիների ընթացքում տարբեր ոլորտներում ձևավորված կապերը, փորձս ու հնարավորություններս մշտապես ուղղել եմ մեկ նպատակի՝ ծառայել իմ երկրին, իմ ժողովրդին և պաշտպանել ազգային արժեքները։ Հենց այդ արժեքների շուրջ միավորված մարդիկ են այսօր շարունակում պայքարը՝ հավատալով արդարության հաղթանակին։
Ուրախալի է նաև, որ այս օրերին միջազգային հարթակներում ևս հնչում է Հայաստանի անունը։ Կաննի կինոփառատոնում ներկայացված Հիսուս Քրիստոսի արձանը մեծ արձագանք է ստացել, իսկ ամսագրի շապիկին ընդգծված միտքը՝ «Փոքր ազգ, մեծ ամբիցիաներ», ամբողջությամբ արտահայտում է նաև մեր ժողովրդի տեսակը։
Վստահ եմ՝ հենց այս հավատով, միասնականությամբ ու ազգային արժանապատվությամբ ենք հաղթահարելու բոլոր փորձությունները», - գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային: Վաղը Եվրոպան կհավաքվ...