«Գիշատիչներ». ումի՞ց է Բրիժիտ Մակրոնը պաշտպանում ամուսնուն
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիժիտ Մակրոնը, անձամբ էր զննում Ելիսեյան պալատում աշխատելու ցանկություն ունեցող կանանց արտաքին տվյալները և հեռացնում նրանց, ում համարում էր չափազանց գրավիչ։
Գերմանական «Բիլդ» թերթը, հղում անելով լրագրող Ֆլորիան Տարդիֆի հեղինակած «(Գրեթե) կատարյալ զույգ» գրքին, հայտնում է, որ առաջին տիկինը կանանց բնորոշում էր որպես «գիշատիչներ» և մտահոգություն ուներ, որ նրանք կարող են գտնվել իր ամուսնու՝ Էմանուել Մակրոնի կողքին։ Տարդիֆի փոխանցմամբ՝ 73-ամյա Բրիժիտ Մակրոնը կարգադրել էր իրեն ներկայացնել իր ամուսնու թիմում աշխատանքի հավակնող բոլոր կանանց նկարները՝ հաճախ արտասանելով․ «Ցո՛ւյց տուր ինձ նրանց»։ Այն դեպքում, երբ թեկնածուի արտաքինը դուր չէր գալիս առաջին տիկնոջը, նա նշում էր․ «Սա չի հայտնվի Ելիսեյան պալատում»։
Գրքի հեղինակը պնդում է, որ Բրիժիտ Մակրոնը զտում էր այն դիմորդներին, ովքեր ունեին գրավիչ կամ ուշադրություն գրավող արտաքին, ինչը, ըստ նրա, կարող էր հետաքրքրել իր ամուսնուն։ Հիշատակվում է մի դեպք, երբ երիտասարդ պրակտիկանտ կինն արագորեն հեռացվել է Ելիսեյան պալատից: Լրագրողը նշում է, որ այսպիսի վերահսկողության հետևանքով Էմանուել Մակրոնի մերձավոր թիմը հիմնականում կազմված է տղամարդկանցից։
Բրիժիտ Մակրոնը տևական ժամանակ համարվում է նրա ամենամոտ խորհրդականն ու վստահված անձը։ Թեև Փարիզում վաղուց են շրջանառվում լուրերն այն մասին, որ առաջին տիկինը թույլ չի տալիս գեղեցիկ կանանց մոտենալ իր ամուսնուն, նախագահական զույգը խիստ հերքում է դա։ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչները նույնպես մշտապես հերքում են առաջին տիկնոջ խանդի վերաբերյալ բոլոր խոսակցությունները։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...