ԴՕԿ Կուսակցությունը` Վարդան Ղուկասյանի հետ կապված հայտարարություն է արել
Խորհրդարանական ընտրությունների մասնակից ԴՕԿ Կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ կառավարությանն՝ կապված ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին տևական ժամանակ վարչական կալանքի տակ պահելու և վերջինիս՝ Ռուսաստան մուտքը փաստացի խոչընդոտելու հետ։
Մենք նախկինում ևս արձանագրել ենք, որ երկու գերտերությունները՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, տարբեր շահերից ելնելով, ամեն կերպ ձգտում են, որպեսզի պարոն Ղուկասյանը մինչև ընտրությունները գտնվի իրենց վերահսկողության տիրույթում։ Պատճառը մեկն է՝ Վարդան Ղուկասյանն իր բարձր հեղինակությամբ, քաղաքական ազդեցությամբ և հանրային վստահությամբ ի զորու է փոխել ոչ միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, այլև տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը։
Հատկանշական է, որ պարոն Ղուկասյանին արտոնյալ պայմաններով վիզաների առաջարկներ են ներկայացրել ևս երեք պետություններ, սակայն նա հրաժարվել է։
Ստեղծված իրավիճակի, միջազգային զարգացումների և մի շարք այլ կարևոր հանգամանքների վերաբերյալ առաջիկա օրերին հայտարարությամբ կամ մամուլի ասուլիսով հանդես կգա Վարդան Ղուկասյանի փաստաբան, ԴՕԿ Կուսակցության նախընտրական գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...