Արվում է միայն մեկ նպատակով. Լավրովը` Հայաստանի մասին
Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով Ռուսաստանին «հնարավորինս ցավոտ» հարվածել, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմուտքը փորձում է տարանջատել մեր դաշնակիցներին՝ նախևառաջ սկսելով մեր հարևաններից, ինչպես դա արեց Վրաստանի, Մոլդովայի հետ, ինչպես հիմա դա անում է Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ», - ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի վեհաժողովում։
Նախարարն ընդգծել է, որ այդ ամենն արվում է միայն մեկ նպատակով։
«Ռուսաստանին հնարավորինս ցավ պատճառել, եթե կուզեք՝ ավելի բարդացնել Ռուսաստանի՝ որպես իսկապես մեծ տերության և քաղաքակրթության պահպանման ու ամրապնդման խնդիրը», - ընդգծել է Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...