ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալվել է վարորդական վկայական խոստացած կեղծ աշխատակիցը
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ, ներկայանալով իբրև Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական և չարաշահելով տարբեր անձանց վստահությունը՝ խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաև հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին և մայիսի 20-ին։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։
Մայիսի 20-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։ Իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում՝ արժանանալով իրավական գնահատականի։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբա...
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված խմբի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները կասեցրել են օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը / Gam...