20:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանը նոր պահանջներ է ներկայացնում Երևանին, Թրամփը ցանկանում է դառնալ Իսրայելի վարչապե՞տ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի վերջին շրջանի արտաքին քաղաքականությունն ու ոչ բարեկամական քայլերը չեն համապատասխանում Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն:
•Մոսկվայում առաջարկել են ստեղծել դեպի Հայաստան ձգվող «Պուտինի ճանապարհ»՝ որպես հակակշիռ Ադրբեջանով անցնող և ԱՄՆ-ին փոխանցվող «Թրամփի երթուղուն»:
•Իսրայելական օդուժի կողմից Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին հասցված նոր հարվածների հետևանքով վերջին մեկ օրում զոհվել է առնվազն 31 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել իր ազդեցությունն Իսրայելում և կատակել, որ Ամերիկայում իր գործունեությունն ավարտելուց հետո պատրաստ է ստանձնել այդ երկրի վարչապետի պաշտոնը։
•«Մայր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նուբարաշենում քաղաքական և կենցաղային աղբի վերամշակման կենտրոն ստեղծելու և հունիսի 7-ին գործող իշխանությանը հեռացնելու ծրագրերի մասին:
•Մեծ Բրիտանիայում ջրամատակարարող ընկերությունը սկսել է արհեստական բանականություն և արբանյակային տվյալներ օգտագործել ջրի թաքնված արտահոսքերը հայտնաբերելու ու օրական մինչև 100 միլիոն լիտր ջրի կորուստը կանխելու համար։
•Մայիսի 21-25-ին Հայաստանի առանձին շրջաններում և մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում և հնարավոր կարկուտ, իսկ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
14:00 Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ների զանգվածային հարձակում, սոցիալական մեդիայի սահմանափակումներ և ընտրական թեժ զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Ուկրաինայի ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը Մերձմոսկվայի բնակելի տ...
20:00 Լուրերը մեկ տողով. Հաղթանակ ադրբեջանցու նկատմամբ, Ալեն Սիմոնյանի կոշտ արձագանքը, կրակոցներ Էջմիածնում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հ...
10:00 Լուրերը մեկ տողով. Թրամփի կտրուկ մերժումը Իրանին և ողբերգական ավիավթար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ և ամպրոպ, իսկ լեռնայ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-ո...