Մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նշել է, որ վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը նմանվում է լրտեսական ֆիլմի։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Բլոկբաստերային կինոյի մեջ ենք ապրում։ Պարզվում է, որ ‹կալուգացի օլիգարխը› օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Որ ասում էի՝ ժողովո՛ւրդ, մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու, շատերը չափազանցություն էին համարում»։
Կառավարության ղեկավարի պնդմամբ՝ այդ գործընթացը տեսանելի է լինելու։ «Պրոցեսն արագանում է, և հիմա միջազգային հետաքննող մամուլը տվյալ ապացույցն է հրապարակել։ Այդ մարդիկ չեն էլ հերքում»,- ընդգծել է նա։
Վարչապետի ձևակերպմամբ՝ «Այս ‹լրտեսական բլոկբաստերի› շրջանակում պատերազմի եռագլուխ կուսակցությունը կարելի է անվանել լրտեսական եռագլուխ կուսակցություն»։
Նմանատիպ հոդվածներ
Քրեական վարույթ` Նարեկ Կարապետյանի դեմ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդ...
Կալուգացի օլիգարխը, էն համբալը չպետք է հավաքեն անհրաժեշտ ձայն. Փաշինյան
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ կալուգացի օլիգարխը, էն համբալը, կներեք արտահայտությանս համար, և մյուսը չպետք է հավա...
Բայրամովն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կառավարության ձևավորումը պայմանավորված է...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...